Հղիություն, ծննդաբերություն
|
6 կանոն հղի կնոջ համար
Ապագա մայրիկների պարտականությունների մեջ, չնայած փորի աճին, մտնում են առօրյա տնային գործերը և գնումները: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի ծանրաբեռնվել, քանի որ հղիության շրջանում սիրտը և թոքերը կրկնակի ծանրաբեռնվում են, ինչը կարող է հևոց կամ այլ խանգարումներ առաջացնել: Իհարկե, տնային գործերը երեխայի և մայրիկի առողջությանը չեն սպառնում, սակայն կնոջ քաշի ավելացման հետ ավելի լավ է նվազեցնել ծանրաբեռնվածությունը և սովորել շարժվել ուժերի և էներգիայի մինիմալ ծախսով: Դրանից կախված է ապագա մայրիկի ինքնազգացողությունը:
Այսպիսով, եթե հղիությունը ընթանում է առանց որևէ բարդությունների և դուք լի եք էներգիայով, ապա պետք է սովորել ճիշտ շարժվել, եթե վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկ կա, ապա ձեզ անհրաժշետ է հանգիստ և, հավանաբար, անկողնային ռեժիմ, այսպիսով մոռացեք բոլոր գործերի մասին և կենտրոնացեք գլխավորի վրա` ապագա փոքրիկի:
Ինչպես ճիշտ կռանալ
Հղիության վեցերորդ ամսից հետո երեխան իր քաշով ճնշում է գործադրում ողնաշարի վրա, առաջացնելով տհաճ ցավեր: Այդ պատճառով ավելի լավ է զերծ մնալ այն շարժումներից, որոնք ստիպում են կռանալ, այլապես ողնաշարի ծանրաբեռնվածությունը կարող է կրկնակի լինել:
Օրինակ, երբ որևէ իր է պետք բարձրացնել հատակից, փորը խանգարում է կռանալ: Այդ պատճառով պետք է ոչ միայն թեթևակի կռանալ առաջ, այլ սկզբում մի քիչ ծալել ոտքերը և տեղափոխել մարմնի քաշը ոտքերի վրա: Օգտագործեք այս դիրքը, երբ ձեզ պետք է լվանալ լոգարանը կամ հավաքել անկողինը:
Ինչպես ճիշտ վեր կենալ
Ապագա մայրիկի քնելու ամենահարմարավետ դիրքը կողքի պառկած դիրքն է: Սակայն որպեսզի քաշը ճիշտ բաշխվի , ցանկալի է բարձ դնել ոտքերի արանքը: Այն կանայք, որոնք տառապում են երիկամային ցավերից կամ որոնց ոտքերը թմրում են, կարելի է բարձ դնել մեջքի տակ, որպեսզի չկորանա:
Եթե մի քանի ամիս առաջ դուք հեշտությամբ վեր էիք կենում անկողնուց, այժմ անհրաժշետ է ավելի դանդաղ շարժվել, որպեսզի չծանրաբեռնել որովայնի մկանները: Եթե դուք մեջքի վրա պառկած եք, ապա վեր կենալուց առաջ շրջվեք մի կողմ, ուսերը առաջ տարեք և ծալեք ծնկները: Դրանից հետո հենվեք արմունկի վրա և ծալեք ոտքերը, ինչը կօգնի տեղափոխել դրանք անկողնու եզրով և նստել:
Ինչպես ճիշտ կանգնել
Եթե հղի կինը աշխատանքի բերումով ստիպված է երկար ժամանակ կանգնած անցկացնել, դա նպաստում է արյան և հեղուկի կուտակմանը, առաջացնելով այտուցներ և երակների լայնացում: Ապագա մայրիկը պետք է ժամանակ առ ժամանակ իրեն հանգիստ տա` նստի աթոռի վրա, ոտքերի տակ փոքր աթոռ դնի: Նման կերպ բարելավվում է արյան շրջանառությունը և հանգստանում են մեջքի մկանները:
Եթե նստելու հնարավորություն չկա, անհրաժեշտ է ճիշտ, մարմնի առավել հարմար դիրք ընդունել, օգտագործելով վարժություններ մկանների խմբին համապատասխան: Օրինակ, շարժելով նստատեղի մկանները, դուք կզգաք թե ինչպես են որովայնի մկանները պահում ողնաշարը: Հաճախ հղի կինը ցանկանում է ձգվել, առաջ տանելով փորը, սակայն դա ցավեր է առաջացնում: Այդ պատճառով նաև արյան շրջանառությունը բարելավելու համար փորձեք հետևյալը` ծալեք ոտքերի մատերը այնուհետև թուլացրեք, կանգնեք ոտքերի ծայրերին և տեղաշարժեք մարմնի քաշը մի ոտքից մյուսին:
Ինչպես ճիշտ նստել
Երբ դուք նստած եք, շատ կարևոր է որպեսզի դուք մեջքով հենվեք աթոռին և, եթե անհրաժեշտ է, փոքրիկ բարձ դնեք երիկամների մակարդակին:
Եթե ձեր աշխատանքը նստակյաց է, ապա աշխատեք ժամանակ առ ժամանակ դադար տալ և մի քիչ քայլել, դա բարելավում է արյան շրջանառությունը և կանխում է թութքի առաջացումը: Եթե այդ շրջանում անհրաժեշտ է շատ գրել և համակարգչով աշխատել, ցանկալի է, նվազագույնս, մեկ ժամ դադար տալ:
Ինչպես ճիշտ քայլել
Զբոսանքը այն է, ինչ պետք է հղի կնոջը: Այն բարձրացնում է ոտքի մկանների տոնուսը, կանխում երակների լայնացումը, ամրացնում որովայնի մկանները: Սակայն հենց որ զգաք, որ հոգնել եք, ապա դադար տվեք` նստեք մոտակա նստարանին և 5-10 րոպե հանգստացեք: Եթե չկա հնարավորություն զբոսնել այգում, ապա զբոսնեք ոչ աշխույժ փողոցով և տրանսպորտի նվազագույն շարժով, որպեսզի չշնչել աղտոտված օդ: Քայլեք ուղիղ պահելով մեջքը և թուլացնելով ուսերը: Զբոսանքի համար ընտրեք հարմարավետ, հաստ տակացուներով ցածրակրունկ կոշիկ:
Ինչպես անել հասարակական տրանսպորտում
Գնացքում
Եթե լինելով հղի, դուք որոշել եք գնացքով ուղևորության մեկնել, հիշեք, որ մի քանի ժամ նույն դիրքով նստելը վնասակար է: Այդ պատճառով նույնիսկ գնացքում անհրաժեշտ է վեր կենալ և մի քիչ քայլել, որպեսզի խթանեք արյան շրջանառությունը:
Տրոլեյբուսում և ավտոբուսում
Շարժումը ոչ մի վնաս չի հասցնի ապագա մայրիկին և փոքրիկին: Սակայն նման տրանսպորտում ավելի լավ է նստել և մոտենալ ելքին միայն տրանսպորտի կանգնելուց հետո, քանի որ կարող եք կորցնել հավասարակշռությունը և ընկնել: Այդ պատճառով մի ամաչեք խնդրել, որպեսզի ձեզ տեղ զիջեն: Մտածեք ձեր առողջության մասին:
Ավտոմեքենայում
Դուք կարող եք ընդունել ցանկացած հարմար դիրք` ուղիղ նստեք, հենվեք կամ նույնիսկ պառկեք: Եթե հոգնել եք, կանգ առնեք և մերսեք ոտքերը:
|
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
Առաջին եռամսյակում Ձեզ հարկավոր չէ որևէ ավելորդ բաժին ուտել։ Երկրորդ եռամսյակում անհրաժեշտ կլինի օրական լրացուցիչ 340 կալորիա, իսկ երրորդ եռամսյակում՝ օրական շուրջ 450 կալորիա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն